Մամուլ 3 տարի առաջ - 08:18 14-10-2023

Գերեվարվածներից մի քանիսը խոսել են ընտանիքի անդամների հետ․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը, ում Ադրբեջանը գերեվարեց եւ ապօրինի կալանքի տակ է պահում, կապ է հաստատել ընտանիքի հետ, ենթադրաբար՝ Կարմիր խաչի միջոցով: Նա կարճ զրույց է ունեցել ընտանիքի անդամներից մեկի հետ, փոխանցել, որ իր հետ ամեն ինչ նորմալ է` չանհանգստանան, ու զրույցն ավարտվել է։ Ընտանիքին մոտ աղբյուրը պատմեց նաեւ, որ հայաստանյան Կարմիր խաչը Մնացականյանի ընտանիքից վերցրել է գեներալի դեղերը, որոնք նա սիստեմատիկաբար ընդունում էր սրտի վիրահատությունից հետո, որ փոխանցի նրան: Փոխանցվել է, թե ոչ` հարազատներին հայտնի չէ։

Հիշեցնենք, որ Մնացականյանի գերեվարման լուրը տարածվեց սեպտեմբերի 29-ին, երբ նա փորձել էր Հակարիի անցակետով անցնել Հայաստան։ Մեկ շաբաթ առաջ Բաքուն կադրեր հրապարակեց Արցախի նախկին նախագահների ու մյուս ղեկավարների ձերբակալման մասին, սակայն Մնացականյանի ձերբակալման կադրերն այդպես էլ չեն հրապարակվում, հայտնի չէ նրա գտնվելու վայրը։

Երեկ Գեղամ Մանուկյանն էլ է հայտնել, որ եղբայրը՝ ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, նույնպես կապ է հաստատել ընտանիքի անդամների հետ` կարճ հեռախոսազրույց է ունեցել։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան