Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 20:52 13-10-2023

Գործարկվել է Ադրբեջանի կողմից առևանգված Ռուբեն Վարդանյանին աջակցող սոցիալական հարթակ

Գործարկվել է Ադրբեջանի կողմից առևանգված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին աջակցող սոցիալական հարթակ, որտեղ կարելի է աջակցել Վարդանյանին ստորագրահավաքի մասնակցելով, ձայնագրել նրա մասին պատմող տեսանյութ կամ տեղադրել գրառումներ։

Կայքում տեղ են գտել նաև Ռուբեն Վարդանյանի մասին վերջին նորությունները, նրա առևանգումը դատապարտող հայտնի մարդկանց հայտարարությունները։