Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 20:27 13-10-2023

Արցախյան ժենգյալով հացը՝ երևանյան փառատոնում

Հոկտեմբերի 13-14-ին երևանյան այգիներից մեկում անց է կացվում Սուրճի և թեյի փառատոն։ Փառատոնի ընթացքում տեղի կունենա սուրճի, թեյի, ինչպես նաև համապատասխան պարագաների ցուցահանդես-վաճառք: Միջոցառմանը ներկայացվելու են սուրճի, թեյի ու տեղական դեղաբույսային թեյերի բազամազան տեսականի, ինպես նաև արցախյան ժենգյալով հացը։

«Երևանում արդեն 6-րդ ավանդական տարին է՝ «Սուրճ և շոկոլադ» անվանումով փառատոնն է։ Այստեղ ցուցադրված է հայկական արտադրության, ինպես նաև ներմուծված թեյերի և սուրճի տեսականին։ Անվճար տաղավարներ ենք տրամադրել նաև մեր արցախցի հայրենակիցներին»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց փառատոնի կազմակերպիչներից մեկը։

Արցախցի Մարիամը պատմեց, որ վերջին տարիներին մասնակցել է բազմաթիվ փառատոնների․ «Հիմա առավել կարևորում եմ արցախյան մշակույթը պահելը, ու արցախյան ուտեստները հայտնի դարձնելը։ Որեշեցինք մասնակցել և թխել ժենգյալով հաց։ Մարդիկ ժենգյալով հացն ուտելով մտովի տեղափոխվում են Արցախ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ