Ներքին 2 տարի առաջ - 10:38 13-10-2023

Կաթողիկոսը չկա, ներկա է թեմի առաջնորդը

Քիչ առաջ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցավ Տիգրան Ավինյանի երդմնակալության արարողությունը․ վերջինս ստանձնեց Երևանի քաղաքապետի պաշտոնը։

Որպես կանոն, քաղաքապետի երդմնակալությանը հաջորդում է հոգևոր առաջնորդի օրհնությունը։ Ավինյանի ելույթից հետո ելույթ ունեցավ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:

Հատկանշական է, որ Տիգրան Ավինյանի երդմնակալության արարողությանը ներկա չէր Ամենան Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ով, ի դեպ, ներկա էր գտնվել Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի երդմնակալության արարողությանը։