Մամուլ 3 տարի առաջ - 08:29 13-10-2023

Ամենշաբաթյա հանդիպումների կարիքն էլ չկա․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Մի քանի ամիս է՝ Նիկոլ Փաշինյանը չի շփվում կուսակցության լայն շերտերի հետ, հուլիսից սկսած՝ հաշված հանդիպումներ է ունեցել խորհրդարանականների հետ: Նախընտրական քարոզարշավն ու ԱԺ նիստերը չհաշված, ընդամենը մեկ հանդիպում՝ Արցախի կորստից հետո, հիմնականում նեղ կազմի հետ է հանդիպում եւ քննարկում հարցերը, նրանց միջոցով էլ շարքայիններին է փոխանցում ասելիքը։

Մինչդեռ Արցախի հանձնումից առաջ ամենշաբաթյա ռեժիմով «Նախաձեռնող խմբի նիստեր» ֆորմատով հանդիպում էր կուսակցության տարբեր շերտերի հետ, քննարկում ամենատարբեր հարցեր, հիմնականում՝ արտաքին քաղաքականությանը եւ Արցախին վերաբերող։ Այդ հանդիպումներին մասնակցող շարքային կուսակցականներն էլ նախապես հերթագրվում էին եւ գալիս կուսակցության կենտրոնական գրասենյակ, որի մոտակա փողոցով այդ օրերին անցնել հնարավոր չէր: Կուսակցության աղբյուրներն ասում են, որ, ըստ էության, առաջնորդը ՔՊ-ի ներսում էլ էր դրանով «նախապատրաստում» նման հանգուցալուծում: Այսպես ասած՝ կուսակիցների գլուխները լվանում, որ ներքին ընդվզում չլինի, եւ սրանք տեղերում էլ աշխատանքներ տանեն:

Հիմա, երբ խնդիրը «լուծված» է, այլեւս կուսակիցների հետ հանդիպելու անհրաժեշտություն չկա։ Չնայած դրան՝ մեր աղբյուրը վստահեցնում է, որ առաջիկայում ինչ-որ ձեւաչափով վերսկսվելու են կուսակցական հավաքները, որովհետեւ շատ լավ հասկանում են, որ հանրային այս հանդարտությունը միայն թվացյալ է` դժգոհություններն ավելի քան կուտակվում են եւ մի օր պայթելու են։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան