Ներքին 3 տարի առաջ - 19:20 12-10-2023

Ադրբեջանը Հաագայի դատարանում Նիկոլ Փաշինյանի խոսքերը օգտագործեց Հայաստանի դեմ

Հաագայի դատարանում ընթանում է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի հայցի քննությունը։

Ադրբեջանի ներկայացուցիչ Էլմար Մամեդովը Հաագայի դատարանում իր ելույթում նշեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռուստաուղերձ է հղել սեպտեմբերի 21-ին, որտեղ նա ասել է․ «Ընդհանուր առմամբ՝ հրադադարի ռեժիմը պահպանվում է։ Պետք է ևս մեկ անգամ ասեմ, որովհետև հասկանալի է, որ սա մեր ուշադրության կենտրոնում գտնվող ամենամեծ հարցն է։ Զանգվածային տուժածների և զոհերի մասին հաղորդումները քաղաքացիական բնակչության շրջանում պարզապես չեն համապատասխանում իրականությանը»։

«Ավելի ուշ իր խոսքում վարչապետ Փաշինյանը ասել է․ «Մեր գնահատումը հետևյալն է, որ չկա ուղղակի սպառնալիք Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության համար»։ Սա համաժամանակյա կերպով հրապարակվել է վարչապետի պաշտոնական կայքում և՛ անգլերեն, և՛ հայերեն։ Նա կրկնել է նույն ուղերձը հաջորդ օրը, երբ նա ասել է․ «Չկա ուղիղ սպառնալիք քաղաքացիական բնակչության կյանքի համար»։ Այս տեքստը կարող եք գտնել երկու օրերի հրապարակումներից՝ 10 և 11-րդ համարների տակ դատավորներին տրված թղթապանակներում։ Բայց սեպտեմբերի 21-ին վարչապետ Փաշինյանի ելույթից մի քանի ժամ անց Հայաստանի ԱԳ նախարարը ՄԱԿ-ի ԱԽ-ում ասաց, որ օպերացիան նպատակ ուներ վերջնականացնել ԼՂ-ի հայ բնակչության էթնիկ զտումը, և այս մարդիկ ստիպված են փախչել իրենց նախնիների հայրենիքից։ Երեք օր անց՝ սեպտեմբերի 24-ին, վարչապետ Փաշինյանը հակադարձեց իր խոսքին և ներկայացրեց կեղծ մեղադրանք էթնիկ զտման մասին և ասաց, որ էթնիկ զտման սպառնալիք կա»,- ասաց Ադրբեջանի ներկայացուցիչը։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան