Ներքին 2 տարի առաջ - 19:19 12-10-2023

Հրազդանում կերուխումն ավարտվել  է սպանությամբ․ shamshyan.com

Երեկ՝ հոկտեմբերի 11-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում, որը բացահայտվել է ոչ թե ոստիկանների ու պարեկների, այլ Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության կողմից: Ժամը 11:40-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և ոստիկանության Հրազդանի բաժնի հերթապահ խմբերը, օրվա պատասխանատու հերթապահների գլխավորությամբ: Ժամանել է նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության խումբը։

Տեղում դատաբժիշկը ոստիկաններին ու քննիչներին հայտնել է, որ մահացածը, ում ինքնությունը պարզել է «Հրազդան» բժշկական կենտրոնի բուժանձնակազմը, 64-ամյա Աշոտ Հ.-ն: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն դիակի արտաքին զննությամբ գլխի, դեմքի և ձեռքերի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ ու մինչ Կոտայքի մարզի ոստիկանները, պարեկները քննարկում էին, թե վնասվածքները ստացել է վայր ընկնելու հետևանքով, Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչները պարզել են, որ տեղի ունեցածը սպանություն է:

Գ. Շամշյանի տեղեկություններով 1 օր առաջ երեկոյան, նշված տանը Աշոտ Հ.-ն, նույն թաղամասի բնակիչներ 41-ամյա Վանուշ Գ.-ն, 55-ամյա Արմեն Հ.-ն և 39-ամյա Խաժակ Պ.-ն միասին ընթրել են՝ օգտագործելով չափից ավելի մեծ քանակի ոգելից խմիչք՝ այդ թվում տնական օղի, ինչից հետո Խաժակ Պ.-ի և Աշոտ Հ.-ի միչև վիճաբանություն է սկսվել, որի ժամանակ էլ Խաժակ Պ.-ն ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել Աշոտ Հ.-ի դեմքին ու մարմնի տարբեր մասերին, իսկ հետո բութ առարկայով հարվածել ծեծված Աշոտ Հ.-ի գլխին, ով ստացած մարմնական վնասվածքներից ժամեր անց, գիտակցության չգալով մահացել է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում