Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 18:02 12-10-2023

Ողբերգական ավտովթար՝ Վանաձորում. կա 1 զոհ. shamshyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վանաձորում: Իրար են բախվել Լոռու մարզի բնակիչներ՝ 26-ամյա Զորայր Բ.-ի վարած BMW մակնիշի և 63-ամյա Հայկ Ե.-ի վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաները, ինչից հետո 6-ը բախվել է կայանված Opel-ին:

Վթարի հետևանքով 06-ի վարորդը, որին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, «Վանաձոր» բժշկական կենտրոնում, գիտակցության չգալով, մահացել է:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Ոստիկանության նախկին ծառայող էր:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: