Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 16:52 12-10-2023

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում է ունեցել Սուրբ Աթոռի առաքելական նվիրակի հետ

Հոկտեմբերի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հրաժեշտի հանդիպում ունեցավ Անդրկովկասում իր առաքելությունն ավարտող Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ, արքեպիսկոպոս Ժոզե Ավելինո Բետանկուրի հետ:

Վեհափառ Հայրապետը, ողջունելով առաքելական նվիրակին, իր բարձր գնահատանքը հայտնեց վերջինիս երկու Աթոռների փոխհարաբերությունների առավել սերտացմանն ուղղված ջանքերի համար և մաղթեց նորանոր ձեռքբերումներ հետագա սրբազան առաքելության մեջ։

Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ հաստատեց, որ Մայր Աթոռի և Վատիկանի միջև ձևավորվել են ջերմ և եղբայրական հարաբերություններ, որոնց վառ ապացույցներն են Հռոմի Սրբազան Քահանայապետերի՝ Հովհաննես-Պողոս Երկրորդի և Ֆրանցիսկոս Պապերի այցելությունները Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ էջմիածին, ինչպես և Հայոց Հայրապետի փոխադարձ այցելությունները Վատիկան, նաև Սուրբ Աթոռում Հայոց ցեղասպանության 100-ամյակի առիթով կազմակերպված միջոցառումն ու Սուրբ Գրիգոր Նարեկացուն տիեզերական վարդապետ հռչակելը։

Իր խոսքում Հայոց Հովվապետն անդրադարձավ տարածաշրջանում առկա մարտահրավերներին, բռնի տեղահանված արցախահայության իրավունքների պաշտպանության ու հումանիտար խնդիրներին։ Այս առնչությամբ Նորին Սրբությունն իր շնորհակալությունը հայտնեց Կաթոլիկ Եկեղեցուն ներդրվող ջանքերի համար։

Իր հերթին արքեպիսկոպոս Ժոզե Ավելինո Բետանկուրը խորին շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ հետագայում ևս կշարունակի առավելագույն չափով իր նպաստը բերել երկու Եկեղեցիների եղբայրական փոխհարաբերությունների զորացմանը:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Արցախի հոգևոր, մշակութային ժառանգության պահպանման և Ադրբեջանում մինչ օրս պահվող հայ գերիների վերադարձման խնդիրներին։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել