Ներքին Արտաքին 3 տարի առաջ - 16:35 12-10-2023

Ադրբեջանը ԼՂ հայերին էթնիկ զտման ենթարկելու հստակ նպատակ է ունեցել և դա իրականացրել է. Ռուբինյանը՝ ԵԽԽՎ-ում

Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայերին էթնիկ զտման ենթարկելու հստակ նպատակ է ունեցել, ինչն իրականացրել է: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հանձնաժողովում «Ղարաբաղի հայերի իրավունքները, մարդասիրական իրավիճակն ու Ադրբեջանի միջազգային պարտավորությունները» թեմայով լսումներում այս մասին ասաց Հայաստանի ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը:

«Բոլորին ակնհայտ է, որ Ադրբեջանը հստակ նպատակ է ունեցել՝ էթնիկ զտման ենթարկել Լեռնային Ղարաբաղի հայերին, և նրանք իրականացրել են այդ էթնիկ զտումը»,-ասաց Ռուբինյանը:

Նա շեշտեց՝ ընթացող քննարկմանն իրեն զարմացնում է ադրբեջանցի գործընկերների ցինիկության աստիճանը, որոնք դարձել են իրենց ավտորիտար, ցեղասպան ռեժիմի փաստաբանները: Նրանք պնդում են, թե իբր Լեռնային Ղարաբաղի հայերն Ադրբեջանի քաղաքացիներ են:

«Նկատեցի՞ք, որ նրանցից որևէ մեկը որևէ բառ չասաց 100 հազար հայի ճակատագրի մասին: Նրանցից ոչ ոք չխոսեց նրանց կարիքների մասին, ցավակցություն, ափսոսանք չհայտնեց զոհերի համար, նրանց համար, ովքեր բաժանված են իրենց ընտանիքներից: Բայց, եթե հաշվի ենք առնում, որ նրանց ներկայացրած ռեժիմի հստակ նպատակը եղել է հենց հայերից ազատվելը, ամեն ինչ դառնում է տրամաբանական»,-ասաց պատգամավորը:

Ռուբինյանն անդրադարձավ նաև ադրբեջանցի պատգամավոր Քամալ Յաֆարովին:

«Այս ժողովուրդն այնքան զուրկ է ամոթից, որ նույնիսկ ամբողջ բնակչության էթնիկ զտումից ընդամենը 2 շաբաթ հետո նրանք գալիս են այս կազմակերպություն և Հայաստանը կոչում «Արևմտյան Ադրբեջան»: Նա Հայաստանը կոչեց «Արևմտյան Ադրբեջան»,-նշեց պատգամավորը:

Ռուբինյանը հիշեցրեց Ադրբեջանի վերջին գործողությունները, այդ թվում՝ 2020 թվականի պատերազմը, վերջին էթնիկ զտումները, բոլոր իրեդենտիստական խոսակցությունները՝ Հայաստանից արտատարածքային միջանցքի պահանջների վերաբերյալ, Հայաստանի սահմանները չճանաչելը և ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակի կողմից Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» կոչելը:

«Պետք չէ հանճար լինել՝ հասկանալու համար, որ Ադրբեջանը դարձել է սպառնալիք միջազգային կարգի և միջազգային իրավունքի համար: Եվ այդ ռեժիմը պետք է պատժվի՝ իհարկե օրենքով: Մենք, որպես հայկական պատվիրակություն, որպես Հայաստան, միջազգային հանրությունից, ձեզնից յուրաքանչյուրից անհատապես աջակցություն ենք ակնկալում»,-ասաց Ռուբինյանը:

Նա Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների պարտավորությունների կատարման հանձնաժողովի ղեկավարին խնդրեց թույլ չտալ, որ որևէ մեկը նման ագրեսիվ տերմինաբանություն օգտագործի:

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո