Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 21:45 11-10-2023

Հավաքվել է պետք և պատրաստվել նոր պայքարի․ արցախցի պատմաբան

«Արցախս դրախտավայր է, այն չի կարող մնալ գերության մեջ։ Մենք հոգով Արցախում ենք, ֆիզիկապես՝ Հայաստանում, իսկ հայրենիքից դուրս սուտ են բոլոր երանությունները, քանզի ուրիշինը չի կարող քոնը լինել»,- սրանք ծնունդով մարտակերտցի պատմաբան Արշալույս Գաբրիելյանի խոսքերն են, ով բռնագաղթից հետո չի կարողանում գտնել իրեն, հավաքվել ու առաջ նայել։

Բազմաթիվ պատվոգրերի, շքանշանների ու շնորհակալագրերի արժանացած մանկավարժի մտորումներն ենք ներկայացրել մեր տեսանյութում։ Արշալույսին հուզող ինչուների շարքը շատ երկար է, որոնց պատասխանները, համոզված է, տալու է ժամանակը։

Հայրենիքի հետ կապված հիշողությունները հանգիստ չեն տալիս վաստակաշատ մանկավարժին։ Երազանքը մեկն է՝ կրկին Աստծո հրաշքով վերադառնալ հայրենի Արցախ, կատարել այն առաքելությունը, որ տրված է իրեն ի վերուստ։

Մի բանում համոզված է, պետք է անընդհատ կրկնել Մեծն Նժդեհի խոսքերը․ «Հայրենիքից դուրս սուտ են բոլոր երազանքները», ուստի հավաքվել է պետք և պատրաստվել նոր պայքարի, ամփոփում է պատմաբանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
23:13 Արտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ում
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
07:55 ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի տեսանյութը․ «Իրավունք»