Ներքին Մշակույթ 3 տարի առաջ - 15:00 11-10-2023

Հայ նույնասեռական տղայի սիրո պատմությունը․ ֆիլմը ներկայացվել է Լայպցիգի վավերագրական ֆիլմերի փառատոնին

Վավերագրական ֆիլմերի ռեժիսոր, գրող Հովհաննես Իշխանյանը Լայպցիգի վավերագրական ֆիլմերի փառատոնին է ներկայացրել «Սիրունիկն ու փաստաբանը» վավերագրական ֆիլմը։

Ֆիլմի ստեղծման, գաղափարի, հանրությանն ուղղված «մեսսիջի» մասին Հովհաննես Իշխանյանի հետ զրույցը՝ ստորև․

-Հետաքրքվում եք վավերագրական ֆիլմերով։ Ինչո՞ւ այն և ոչ գեղարվեստական ֆիլմը։

-Ես սկսեցի վավերագրական ֆիլմեր նկարել, երբ սովորում էի Վրաստանի Հանրային կապերի ինստիտուտի լրագրության բաժնի մագիստրատուրայում։ Այնտեղ սկսեցինք վավերագրական ֆիլմեր նկարել ու այդպես, կամաց-կամաց լրագրությունից գնացի դեպի վավերագրական ֆիլմը։ Ու, հիմա, ինձ համար վավերագրական ֆիլմ նկարելն աշխարհին ծանոթանալու միջոց է, իմ հարցերի պատասխանները գտնելու ձև։ Ինչպես գիտնականն է հիպոթեզ առաջարկում ու փորձում գտնել պատասխանները, այդպես էլ վավերագրական ֆիլմերն են ինձ համար, որոնց միջոցով փորձում եմ հարցերի պատասխաններ գտնել, ինչպես նաև բացահայտումների մասին խոսել հանրության հետ։ Գուցե մի օր գեղարվեստական ֆիլմ նկարեմ, բայց սա է իմ բացահայտումներ անելու, աշխարհը հասկանալու մեթոդը։

-Ինչի՞ մասին է այս նոր ֆիլմը։

-Ֆիլմը սիրո մասին է, ու թե ի՞նչ է սերը ժամանակակից հասարակությունում, ինչպե՞ս է հնարավոր այն պահպանել այն ու զարգացնել։ Հերոսներից մեկը՝ ամուսինը, նույնասեռական է, ամբողջ կյանքում տղամարդկանց է սիրել, բայց այնպես է ստացվել, որ կյանքի մի հատվածում սիրահարվել է կնոջ։

-Ճի՞շտ հասկացա, որ հերոսը, ով նույնասեռական է, ամուսնացած է , ունի երեխա։

-Այո, նկարահանումների ընթացքում նրանք ամուսնանում են, երեխա ունենում, հետո նաև տուն են սկսում կառուցել, և արդյունքում, ստացվում է ընտանիքի այնպիսի մոդել, ինչն ամենատարածվածն է՝ կին, երեխա և ամուսին։ Նշեմ, որ ֆիլմի նկարահանումներից հետո նրանք արդեն ունեցել էին երկրորդ երեխան։

-Ի՞նչ են ցույց տվել Ձեր ուսումնասիրությունները. շա՞տ են նման ընտանիքները։

-Այն, որ ամուսինը տարիներ շարունակ լինի նույնասեռական, կինը դրա մասին իմանա, սիրահարվեն, կազմեն ընտանիք, երեխաներ ունենան՝ կարծում եմ, այդ իմաստով եզակի է՝ հատկապես Հայաստանի համար։

-Ո՞րն է ֆիլմի մեսիջը։

-Ֆիլմում մի քանի ուղերձ կա, բայց ինձ համար բացահայտումներից մեկն այն է, որ մեր ժամանակակից սերնդի սիրո պահպանման ու կայացման համար անհրաժեշտ է, որ համատեղ աշխատանք լինի, այսինքն, միասին նպատակներ ունենան իրագործելու և շարժվեն դեպի այդ նպատակները, իրականացնեն դրանք։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
23:13 Արտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ում
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
07:55 ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի տեսանյութը․ «Իրավունք»