Ներքին 2 տարի առաջ - 17:38 10-10-2023

ՀՀ–ն այսուհետ մշտական դիվանագիտական ներկայություն կունենա Լյուքսեմբուրգում

Հայաստանն այսուհետ մշտական դիվանագիտական ներկայություն կունենա Լյուքսեմբուրգում։ Տեղեկությունը X–ի իր միկրոբլոգում հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը:

«Այսօրվանից Բելգիայում ՀՀ դեսպանության դիվանագետը մշտապես գտնվելու է Լյուքսեմբուրգում», - գրել է նա։

Բադալյանը նշել է, որ Դիվանագետի ներկայությունը կնպաստի երկու երկրների գործընկերության հետագա ընդլայնմանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել 1992թ.հունիսի 11-ին: 2020 թվականի հոկտեմբերի 20-ին Տիգրան Բալայանը նշանակվել է Լյուքսեմբուրգում Հայաստանի Հանրապետության դեսպան (նստավայրը ՝ Հաագա): 2021 թվականի փետրվարի 10-ին նա իր հավատարմագրերն է հանձնել Լյուքսեմբուրգի մեծ Դուքս Անրիին (Լե Grand-Դուկ Henri): 2017թ. ապրիլի 28-ին Սուրեն Զոհրաբյանը նշանակվել է Հայաստանում Լյուքսեմբուրգի պատվավոր հյուպատոս:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից