Ներքին 3 տարի առաջ - 13:50 10-10-2023

Չեմ կիսում այն տեսակետը, որ Փաշինյանի՝ Պրահայում ստորագրած փաստաթղթին է հետևել Արցախի անկումը․ Արտակ Զեյնալյան

Ես չեմ կիսում այն տեսակետը, որ Նիկոլ Փաշինյանը Պրահայում ստորագրեց այդ փաստաթուղթը և դրան հետևեց Արցախի անկումը։

Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» ու «Հանրապետություն» խմբակցությունների միջև հուշագրի ստորագրմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հանրապետություն» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանը։

«Պատերազմները տանուլ են տալիս ոչ թե բանակների բախման արդյունքում, այլև դրան նախապատրաստվելիս, սա կանոն է։ Այն ինչ տեղի ունեցավ, վաղուց սկսված գործողությունների ու անգործության հետևանք է։ 2004 թվականից սկսած և նույնիսկ ավելի վաղ, երբ Հայաստանը ստորագրեց պայմանագիր՝ ռուսական սահմանապահների՝ Հայաստանում գործելու վերաբերյալ։

Ծանոթացեք այդ պայմանագրին, երբ ՀՀ-ն ռազմաբազայի վերաբերյալ պայմանագիր ստորագրեց ու երկարաձգեց, դա մեր բոլորի կողմից թույլ տրված սխալի հետևանք էր՝ անկախ անհատներից։ Ես ինձ հետ հաշտ չեմ լինելու և պայքարելու եմ դրա համար, որպեսզի Արցախը լինի հայկական։ Մենք ներդնելու ենք մեր գիտելիքները, փորձը, հնարամտությունը, որպեսզի դա ի կատար ածենք»,- ասաց Արտակ Զեյնալյանը։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
10:14 Վթարից տուժած 5 երեխաներից 2-ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա
09:11 Հայաստանը հաղթել է «Մանկական Եվրատեսիլ 2026» մրցույթում
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ