Ներքին 2 տարի առաջ - 14:32 09-10-2023

Լարս տանող ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

Լարս տանող ճանապարհի երթևեկությունն ամբողջությամբ վերականգնվել է, հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը:

Ըստ տեղեկության՝ կատարված աշխատանքների արդյունքում միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 132-135 կմ հատվածում գտնվող Դևդորակի թունելում հոկտեմբերի 8-ից երթևեկությունը վերականգնվել է։