Ներքին 2 տարի առաջ - 18:49 08-10-2023

ԼՂ ՊԲ հանձնած զենքի և տեխնիկայի վերջնական թվերը

Ի կատարումն ռուսաստանցի խաղաղապահների վերահսկողության ներքո ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունների՝ ավարտվել է Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների պահեստներում սպառազինության, զինտեխնիկայի, հրաձգային զենքի և ռազմամթերքի հաշվարկը, հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, փոխանցում է «Ազատություն»-ը։

Խաղաղապահների գործունեության մասին ամենօրյա տեղեկագրում գերատեսչությունը թվարկում է հանձնված զենք-զինամթերքը և զինտեխնիկան․

– 92 միավոր զրահատեխնիկա,
– 142 միավոր ավտոմոբիլային տեխնիկա,
– 124 միավոր ՀՕՊ միջոցներ,
– 112 դաշտային հրետանու թնդանոթ, համազարկային կրակի հրթիռային համակարգ և ականանետ,
– 1 միավոր անօդաչու թռչող սարք,
– ավելի քան 7 հազար միավոր հրաձգային զենք և հակատանկային միջոցներ,
– 66,1 միլիոն ռազմամթերք։

Ամենից շատ դիտված

16:15 Մեր մտերիմ ընկերն է․ ինչպես է Սյուզկա Հարությունյանին հաջողվել Բաքվի բանտում հագուստ փոխանցել Գևորգ Սուջյանին
09:00 ԿԸՀ փոխնախագահի դուստրերի եկամուտները ԿԸՀ բյուջեից. ագրեսիվ պահվածքի պատճառները
18:00 Պետությունը նորից մտնում է ուսուցիչների գրպանը․ ֆլյուրոգրաֆիան ապահովագրության մեջ չի մտնում
11:52 Էլիզ Մելիքյանը չեկավ հոր նոր նախագծի շնորհանդեսին. ինչ էր կատարվում «Սիրախաղ»-ի կուլիսներում
16:53 Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության 2 անդամ վաղաժամ կդադարեցնեն լիազորությունները
17:01 Ես ու կուկլես. Արամ Մելիքյանը «Սիրախաղ»-ի շնորհանդեսին ներկայացել է դստեր՝ Ստելլայի հետ
09:42 Վանաձորում ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողը կրակոցներ է արձակել
15:05 Մահացել է Գյումրի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
14:16 Երբեք չենք էլ բաժանվել. Հայկ Հովհաննիսյանը վերջապես խոսեց իր և Անահիտ Մանուկյանի հարաբերությունների մասին
17:41 Արմավիրի մարզում բախվել են Volkswagen-ը և Mitsubishi-ն․ կա 1 զոհ