Ներքին 2 տարի առաջ - 09:59 08-10-2023

Եվս 5 արցախցիների բուժումը շարունակվելու է արտերկրում

Բենզինի պահեստում պայթյունի և ռազմական ագրեսիայի հետևանքով տուժած ևս 5 արցախցիների բուժումը շարունակելու է արտերկրում

Գիշերը Իտալիայից ժամանած մասնագիտական թիմը ընտրել և տեղափոխել է այն պացիենտներին, որոնց բուժումը իրենց երկրում շարունակելն ավելի արդյունավետ և համալիր կլինի։ Այս մասին ասված է ՀՀ առողջապահության նախարարության հաղորդագրությունում: