Ներքին 2 տարի առաջ - 18:48 07-10-2023

Նոր Խաչակապ գյուղի մոտակայքում այրվել է խոտածածկույթ

Հոկտեմբերի 7-ին, ժամը 13:42-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խաչակապ գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։42-ին, մարվել՝ 14։51-ին։ Այրվել է մոտ 22 հա խոտածածկույթ։