Ներքին 3 տարի առաջ - 17:20 06-10-2023

100 հազար դրամ են տվել, դա էլ են ուզում վերցնել․ «Արդշինբանկ»-ը և արցախցիների վարկերը

Այսօր Oragir.News-ի խմբագրություն էր դիմել մի արցախցի, ով պատմեց, որ «Արդշինբանկ»-ից հաղորդագրություն է ստացել վարկը մարելու վերաբերյալ։

Զանգահարել է բանկ, սակայն, նրան ասել են, որ բանկը չի պատրաստվում բռնի տեղահանված արցախցիների բանկային պարտավորությունները վերանայել և գնալ փոխզիջումների։

«Ինձ ասացին, որ չվճարելու դեպքում հարկադրաբար կալանք կկիռարվի իմ գույքի կամ հաշիվների վրա։ Բայց գույք չունեմ, մնաց թշնամուն, հաշիվներս էլ Նիկոլի տված 100 հազար դրամն է։ Աչքները այդ 100 հազարի վրա՞ է, ամո՛թ իրենց»,- ասաց քաղաքացին։

Oragir.News-ը կապ հաստատեց «Արդշինբանկ»-ի մամուլի ծառայություն, սակայն մեզ պատասխանեցին, որ այս պահին ոչինչ ասել չեն կարող․

«Դա շատ լուրջ պրոցես է, պետք է այս ամենին գնահատական տրվի, այս պահին ոչինչ ասել չենք կարող»,- ասաց բանկի աշխատակիցը։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
22:26 ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի՝ Հ1-ի եթերում արտահայտած «ֆանտաստիկ» ստերին կանդրադառնամ մի փոքր ուշ. Դավիթ Ղազինյան
21:42 Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
23:13 Արտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ում
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն