Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 2 տարի առաջ - 16:01 06-10-2023

Մեկ շաբաթում թանկացել են շաքարավազը, միսը, կարագն ու դեղորայքը․ հարցում

Հայաստանում մի քանի օր է ինչ գնաճ է նկատվում: Թանկացել են ամնատարբեր խմբերի ապրանքներ՝ պարենից մինչև դիզվառելիք:

Oragir.News-ը շրջեց փողոցներով, քանղաքացիներից հետաքրքրվեց՝ արդյո՞ք այս շաբաթվա ընթացքում թանկացումներ նկատե՞լ են, թե՞ ոչ։

Քաղաքացիներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ գնումներ կատարելիս նկատել է, որ մի քանի ապրանք թանկացել է․

«Թանկացել է կարագն ու միսը և՛ խոզի և՛ տավարի։ Խոզը մի ժամանակ 2200-2500 դրամ էր, հիմա դարձել է 3000, իսկ տավարի միսը 3000 դրամ էր, դարձել է 3500, կարագն էլ 4200 դրամ էր, հիմա 5450 Սիթիներում»,- ասաց մի տղամարդ։

Մի կին էլ ասաց, որ 100 դրամով թանկացել է շաքարավազը։

Մեր հարցին թոշակառու մի տղամարդ պատասխանեց, ասելով, որ մոտ 10%-ով թանկացել է դեղորայքը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է