Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 16:37 05-10-2023

Այս տարվա ինն ամսում պետբյուջե է վերականգնվել 22 մլրդ դրամ

Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունն ամփոփել է պետությանը պատճառված վնասի ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքները:

Դատախաությունից մանրամասնում են, որ 2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում Վարչության դատախազների հսկողությամբ քննվող ընթացիկ և ավարտված քրեական վարույթներով վերականգնվել է պետությանը պատճառված 22 մլրդ 791 մլն 203 հազար 116 դրամ, այդ թվում՝ 2023 թվականի 1-ին կիսամյակում՝ 10 մլրդ 494 մլն 294 հազար 242 դրամ, իսկ 2023 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին՝ 12 մլրդ 296 մլն 908 հազար 874 դրամ:

Այլ խոսքով՝ 2023 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին պետությանը պատճառված վնասի վերականգնման չափը շուրջ 2 մլրդ դրամով գերազանցել է 2023 թվականի առաջին կիսամյակի ցուցանիշը:

Համեմատության համար նշենք, որ 2022 թվականի ընթացքում ավարտված քրեական վարույթներով վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 2 մլրդ 279 մլն 263 հազար 913 դրամ, 2021 թվականին՝ 5 մլրդ 584 մլն 138 հազար 366 դրամ, իսկ 2020 թվականին՝ 1 մլրդ 989 մլն 200 հազար 408 դրամ:

Այսինքն, միայն 2023 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ավարտված քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասի վերականգնման չափը (10 մլրդ 568 մլն 14 հազար 402 դրամ) գերազանցում է 2020, 2021 և 2022 թվականների հանրագումարի ցուցանիշին (9 մլրդ 852 մլն 602 հազար 687 դրամ):

Տնտեսական հանցագործությունների դեմ քրեաիրավական պայքարի վերոնշյալ արդյունքները պայմանավորված են եղել մի կողմից ստվերային տնտեսության դեմ տարվող պետական քաղաքականությամբ, մյուս կողմից՝ վարույթների հանրային մասնակիցների հետևողական գործողություններով:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան