Ներքին 2 տարի առաջ - 17:34 04-10-2023

Կորոնավիրուսով վարակվածների թիվը Հայաստանում աճել է․ կա նոր ենթատեսակ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների համաձայն՝ աշխարհում դիտվում է COVID-19-ով պայմանավորված հիվանդության դեպքերի աճ, իսկ եվրոպական տարածաշրջանում՝ նաև հոսպիտալացումների աճ, ինչը պայմանավորված է Օմիկրոնի մի շարք ենթատեսակներով:

Առողջապահության նախարարությունից Oragir.News-ին հայտնեցին, որ ներկայումս հիմնական շրջանառվող շտամերն են՝ «Հսկողության տակ գտնվող» BA.2.86 (Պիրոլա) տարբերակը և «Հետաքրքրություն ներկայացնող» EG.5 (Էրիս) տարբերակը։

Հայաստանում շրջանառվում են XBB.1.5 (Կրակեն), XBB.1.16 (Արկտուրուս) տարբերակները, ինչպես նաև առաջին անգամ հայտնաբերվել է EG.5 (Էրիս) տարբերակը: Աշխարհում առաջին անգամ այս տարբերակի մասին զեկուցվել է 2023 թվականի փետրվարի 17-ին: EG.5-ը շրջանառվում է Եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում, ՌԴ-ում և օգոստոսի վերջից՝ նաև Վրաստանում: EG.5-ը COVID-19-ի վերջին տարբերակն է, որը շատ սերտորեն կապված է Omicron XBB տարբերակների հետ:

Նոր ենթատեսակի ախտանշանները նույնն են՝ հազ, փռշտոց, հարբուխ, գլխացավ, մկանացավ և այլն: Այս պահի դրությամբ` EG.5-ի պատճառով հիվանդության «ծանրության» վերաբերյալ հաղորդումներ չկան: Վերջին 7 օրվա ընթացքում արձանագրվել է COVID-19-ի 217 դեպք, ինչը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ (122 դեպք) աճել է 95-ով (43.7%): Այս պահի դրությամբ` վարակի վերարտադրության ցուցանիշը (7 օրվա հաշվարկով) կազմում է Rt=1.4:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»

Ձեզ գուցե հետաքրքրի