Արտաքին 3 տարի առաջ - 16:44 04-10-2023

Պաշտոնապես հայտարարվել են քիմիայի բնագավառում նոբելյան մրցանակակիրները

Շվեդիայի Թագավորական գիտությունների ակադեմիան պաշտոնական արարողության ժամանակ հայտարարել է քիմիայի բնագավառում 2023 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիրներին։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:

Դափնեկիրների անունը բացահայտվել էր առավոտյան՝ ժամանակից շուտ ուղարկված հաղորդագրության մեջ։ Նրանք են ամերիկացիներ Մունգի Բավենդին և Լուիս Բրյուսը, ինչպես նաև ռուսաստանցի Ալեքսեյ Եկիմովը։

Մրցանակը շնորհվել է «քվանտային կետերի հայտնաբերման և սինթեզի համար», ասված է ակադեմիայի որոշման հիմնավորման մասում։

«Քվանտային կետերը բազմաթիվ հետաքրքրական և անսովոր հատկություններ ունեն: Կարևոր է նշել, որ դրանք ստանում են տարբեր գույներ՝ կախված չափից», – ասել է քիմիայի բնագավառում Նոբելյան կոմիտեի նախագահ Յոհան Օքվիստը:

Ըստ հաստատության մամուլի տեղեկագրի՝ քվանտային կետերը նանոմասնիկներ են, որոնց չափը որոշում է դրանց հատկությունները: Դրանք կիրառվում են QLED տեխնոլոգիայով լուսադիոդների ստեղծման համար, օրինակ՝ հեռուստացույցի էկրանների համար, ինչպես նաև օգտագործվում են բժշկության մեջ։ Մասնավորապես, վիրաբուժության մեջ դրանք օգտագործվում են ուռուցքային հյուսվածքների լուսավորման համար, ինչը հեշտացնում է դրանց հեռացման գործընթացը։

«Միմյանցից անկախ Եկիմովին և Բրյուսին հաջողվել է ստեղծել քվանտային կետեր, իսկ Բավենդին հեղափոխություն է կատարել քիմիական արտադրության բնագավառում», – պարզաբանել է ակադեմիան:

Շվեդ փորձագետները կարծում են, որ այս գիտնականների հայտնագործությունները «մեծագույն օգուտ կբերեն մարդկությանը», ինչպես և դա կտակել է Ալֆրեդ Նոբելը։ Հետազոտողները կարծում են, որ «ապագայում քվանտային կետերը կարող են նպաստել ճկուն էլեկտրոնիկայի, մանր սենսորների, ավելի բարակ արեգակնային տարրերի և ծածկագրված քվանտային կապի ստեղծմանը», իսկ այս փոքրիկ մասնիկների ներուժի ուսումնասիրությունը միայն նոր է սկսվել:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է