Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 13:45 04-10-2023

Ֆրանսիայի մասնակցությամբ ցանկացած ձևաչափ անընդունելի է․ Բաքուն չեղարկել է Գրանադայի հանդիպումը

Ադրբեջանը հրաժարվել է վաղը՝ հոկտեմբերի 5-ին Իսպանիայի Գրանադա քաղաքում նախատեսված հնգակողմ հանդիպումից։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ հանդիպման չեղարկման պատճառը Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնայի կողմից Երևանում հնչեցված հայտարարություններն են։

Բաքուն պնդում է, որ Ֆրանսիացի պաշտոնյաների հայանպաստ հայտարարությունների, Հայաստան Կատրին Կոլոնայի կատարած այցի, ռազմական համագործակցության, զենք-զինամթերքի տրամադրման մասին հայտարարությունների, ինչպես նաև նախօրեին ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի Ադրբեջանին ուղղված մեղադրանքների ֆոնին Ադրբեջանն այս ձևաչափով բանակցություններին մասնակցելու անհրաժեշտություն չի տեսնում։

Ադրբեջանական կողմն առաջարկել է, որ Թուրքիան նույնպես մասնակցի հանդիպմանը, ինչին դեմ են եղել Ֆրանսիան և Գերմանիան։

Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ առաջարկվող հնգակողմ ձևաչափում ստեղծվել է հակաադրբեջանական մթնոլորտ։ Միևնույն ժամանակ նշվում է, տարածաշրջանի խնդիրները արտատարածաշրջանային երկրների հետ քննարկելու անհրաժեշտություն չկա, սակայն եթե վերականգնվի ԵՄ-Ադրբեջան-Հայաստան նախկին եռակողմ ձևաչափը, Ադրբեջանը կարող է մասնակցել հանդիպմանը։

«Ցանկացած ձևաչափ, որին մասնակցում է Ֆրանսիան, ընդունելի չէ Ադրբեջանի համար, Բաքուն չի միանա նման հարթակի»,- փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին Գրանադայում տեղի կունենա Եվրոպական քաղաքական միության գագաթնաժողովը, որի շրջանակներում էլ պետք է կայանար Փաշինյան-Ալիև-Մակրոն-Միշել-Շոլց հնգակողմ հանդիպումը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի