Ներքին 2 տարի առաջ - 20:01 02-10-2023

ՀՀ ԱԽ քարտուղարը Իրանի ԱԳ նախարարի հետ քննարկել է անվտանգային իրավիճակին առնչվող հարցեր

Հոկտեմբերի 2-ին Իրանի Իսլամական Հանրապետություն աշխատանքային այցի ընթացքում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ:

Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին առնչվող հարցեր և շեշտել տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության հարգման անհրաժեշտությունն ու կարևորությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ բազմոլորտ համագործակցությանը և մասնավորապես կարևորել տնտեսական փոխգործակցությունը: