ՀՀ Ազգային ժողովի խորհուրդը հոկտեմբերի 2-ին գումարել է նիստ, որը վարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու և հոկտեմբերի 3-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Խորհրդի որոշմամբ սահմանվել է նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:
Հոկտեմբերի 3-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարց, այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից: