Ներքին 3 տարի առաջ - 15:00 30-09-2023

Մոտ 500 արցախցու արդեն կարողացել ենք տեղավորել. Գյումրիի քաղաքապետ 

Արդեն մի քանի օր է Արցախից տեղահանված մարդկանց հոսքը չի դադարում Հայաստանի Հանրապետություն։ Գյումրիի քաղաքապետարանում Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին հաշվառում են, հետո զբաղվում նրանց տեղավորելու հարցերով։

«Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հոսքը մեծ է, մոտ 600 արցախցի է եկել, փորձում ենք ապահովել մեր հայրենակիցների կեցության հարցը։ Պետք է ասեմ, որ վարձով տներ գրեթե չկան, հյուրանոցները զբաղված են, համայնքապատկան կառույցներում էլ ենք փորձում տեղավորել մեր հայրենակիցներին»,- Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։

Գյումրիի քաղաքապետի խոսքով՝ կան նաև շենքեր, որոնք պետգույքի հաշվեկշռում են, բայց որոշակի կոսմետիկ վերանորոգման կարիք ունեն։ Ըստ Սամսոնյանի՝ վերանորոգման աշխատանքներից հետո այդ շենքերը ևս Արցախից բռնազավթված մեր հայրենակիցներին կտրամադրվեն։

«Բնակարանների վարձավճարը չի բարձրացել, ես բրոքերներին պարզ ասել եմ՝ ժողովուրդ, իրավիճակը այսպիսին է, ամենքդ ձեր խղճով աշխատեք։ Գյումրեցիները մարդկային են, այնպիսի գին չեն առաջարկի, որ չկարողանանք տեղավորվել գնի մեջ»,- ընդգծեց Սամսոնյանը։

Գյումրիում կան նաև մի քանի հիվանդանոցային շենքեր, որոնք հիվանդանոցների օպտիմալացման արդյունքում տևական ժամանակ փակ են մնացել։ Այս շենքերի բնակեցման տարբերակը ևս քննարկվում է։

«Գյուլբենկյանի հիվանդանոցն է քննարկվում, Սամարիթեր հիվանդանոցը, ուռուցքաբանական հիվանդանոցը։ Փորձում ենք նորմալ պայմաններ ստեղծել և մարդկանց տեղավորել այնտեղ։ Մոտ 500 արցախցու արդեն կարողացել ենք տեղավորել։ Մեզ մոտեցել են, լրացրել են ձևաթուղթը, որից հետո սկսվել է մարդկանց տեղավորելու գործընթացը։ Մենք բոլորին անհատական մոտեցում ենք ցույց տալիս, փորձում ենք այնպես անել, որ իրենց սրտով էլ լինի»,- նշեց Գյումրիի քաղաքապետը։

Վարդգես Սամսոնյանը հավելեց, որ Արցախից տեղահանված մեր հայրենակիցների կեցության հարցը լուծելուց հետո, կփորձեն նրանց աշխատանքով ապահովելու հարցը լուծել։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
20:05 Արսեն Գևորգյանի մահը դարձավ անչափ ցավալի կnրուստ․ պատասխանատուները չեն կարողանալու խուսափել պատժից
19:47 Ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզում․ մասնակիցների թվում են մայրն ու որդին՝ մի կողմից, 87-ամյա պապիկը որդիների և թոռան հետ՝ մյուս կողմից
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
22:26 ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի՝ Հ1-ի եթերում արտահայտած «ֆանտաստիկ» ստերին կանդրադառնամ մի փոքր ուշ. Դավիթ Ղազինյան
18:24 Արտառոց դեպք՝ Էջմիածնում. քոլեջի ուսանողուհին դանակով հարվածել է ավագ դպրոցի աշակերտուհուն
21:42 Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին