Ներքին 3 տարի առաջ - 14:39 30-09-2023

Նիկոլն է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում․ Շարմազանովը Սիմոնյանին առաջարկում է միավորվել Նիկոլ Փաշինյանին հեռացնելու շուրջ

Եթե ՔՊ-ի ԱԺ ղեկավարը միասնության կոչ է անում,ապա առաջարկում եմ միավորվել Արցախը թշնամուն հանձնած Փաշինյանի հեռացման օրակարգի շուրջ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ արձագանքելով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե ստեղծված իրավիճակի համար բոլորն են մեղավոր, ուստի հարկավոր է միավորվել, այլ ոչ թե մեղավորներ փնտրել։

«Մեղավորների պահով…

Ցանկացած նորմալ երկրում հաղթանակն էլ,ձախողումն էլ ունենում է կոնկրետ հասցեատեր՝ երկրի իշխանությունը։

2018-ի մայիսի 8-ից սկսած մինչ օրս Հայաստանում ու Արցախում ցանկացած ձախողման ու պարտության մեղավորներն իշխանոպթյուններն են։

Կոնկրետ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է եւ վերջ։

Նիկոլն է Ադրբեջանին կառուցողական հայտարարել։

Նիկոլն է ՝Արցախը Հայաստան է եւ վերջ թեզի հեղինակը։

Նիկոլն է խոստացել Արցախի ու Հայաստանի բնակչությանը ձեռնտու լուծում։

Նիկոլն է բանակցել «իր սեփական զրոյական կետից»։

Նիկոլն է ասել՝ ինչ պետք է ,դա էլ բանակցում եմ։

Նիկոլն է դրական ազդակներ ստացել թուրքերից։

Նիկոլն է հոկտեմբերի 19-ին հրաժարվել պատերազմը կանգնեցնելու եւ Շուշին հայկական վերահսկողության տակ պահելու առաջարկից։

Նիկոլն է կնքել նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան։

Նիկոլն է 2020-ի դեկտեմբերին հետ բերել մեր զորքերը Ղուբաթլուի շրջանից Սյունիք։

Նիկոլն է տվել Գորիս-Կապան ճանապարճը թշնամուն։

Նիկոլն է հանձնել առանց մեկ կրակոցի Սեւ լճի 30 տոկոսն ու ՀՀ տարածքի 41 քառ.կմ։

Նիկոլն է հռչակել «անջատում հանուն փրկության» թեզը ու հրաժարվել դրանից։

Նիկոլն է հանձնել Լաչինն ու Աղավնոն։

Նիկոլն է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում։

Նիկոլն է հանցավոր դիտորդի նման հետեւել Արցախի հայաթափմանը։

Նիկոլն է Ռուբեն Վարդանյանի, Լեւոն Մնացականյանի, Դավիթ Մանուկյանի եւ մյուս հայորդիների գերության մեջ հայտնվելու մեղավորը։

Նիկոլն է այս աղետի հեղինակն իր «կիրթ ու կառուցողական» գործընկեր Ալիեւի հետ։

Միասնությունից եք խոսում…

Խնդիդ չկա։

Առաջարկում եմ միավորվել Արցախը թուրքին հանձնած ու հայ ազգի գլխին այս աղետը բերած Նիկոլ Փաշինյանին հեռացնելու շուրջ», - գրել է նա։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
20:05 Արսեն Գևորգյանի մահը դարձավ անչափ ցավալի կnրուստ․ պատասխանատուները չեն կարողանալու խուսափել պատժից
19:47 Ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզում․ մասնակիցների թվում են մայրն ու որդին՝ մի կողմից, 87-ամյա պապիկը որդիների և թոռան հետ՝ մյուս կողմից
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
22:26 ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի՝ Հ1-ի եթերում արտահայտած «ֆանտաստիկ» ստերին կանդրադառնամ մի փոքր ուշ. Դավիթ Ղազինյան
18:24 Արտառոց դեպք՝ Էջմիածնում. քոլեջի ուսանողուհին դանակով հարվածել է ավագ դպրոցի աշակերտուհուն
21:42 Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին