Մամուլ 3 տարի առաջ - 08:58 30-09-2023

ՔՊ-ական պատգամավոր Տրդատ Սարգսյանը 1 օրում 2 բնակարան է գնել. Ժողովուրդ

Ժողովուրդ օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը դեռ ամիսներ առաջ բացահայտել էր, որ ՔՊ կուսակցության պատգամավոր Տրդատ Սարգսյանը 1 օրում երկու բնակարան է ձեռք բերել, հաջորդ օրը՝ ավտոտնակ: Սա տեղի է ունեցել այն դեպքում, երբ մինչ պատգամավոր դառնալը 100 դրամով երթեւեկում էր երթուղայիններով, ոչինչ չուներ, նույնիսկ՝ կայուն աշխատանք:

Այդուհանդերձ, Վայոց ձորի մարզպետ, ապա ԱԺ ՔՊ-ական պատգամավոր դարձած Տրդատ Սարգսյանը 1 օրում 2 բնակարան է գնել: Հիփոթեքով գնելու դեպքում եւս սա խնդրահարույց է. ինչպե՞ս է մարում 2 տների, 1 ավտոտնակի եւ մյուս վարկերը, հասցնում ապրել ու շքեղություններից օգտվել: Մեր այդ հրապարակումից հետո որեւէ գործընթաց իշխանական պատգամավորի նկատմամբ չէր սկսվել, կարծես արտասովոր ոչինչ չկա, եւ միջին վիճակագրական ՀՀ քաղաքացին կարող է իրեն թույլ տալ 1 օրում՝ երկու տուն, հաջորդ օրն էլ ավտոտնակ գնել:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց հետաքրքրվել Գլխավոր դատախազությունից, թե արդյոք տիկին Աննա Վարդապետյանին այս փաստը կասկածի տեղիք չի տվել: Առհասարակ, տեղա՞կ է դատախազը իշխանավորների ցոփ ու շվայտ կյանքի մանրամասներից, եւ եթե տեղյակ է, ի՞նչ է անում:

Ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հարցման՝ դատախազությունից հայտնել են. ««Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում իրականացվող ուսումնասիրություններ սկսելու հանգամանքը, դրանց հիմքերը, ընթացքի վերաբերյալ եւ դրանց արդյունքում ստացված տվյալներն ամբողջությամբ գաղտնի են եւ ենթակա են տրամադրման այլ անձանց՝ միայն ելնելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի նպատակներից։ Հետեւաբար, որոշակի անձանց պատկանող գույքերի նկատմամբ ուսումնասիրության առկայության առնչությամբ տվյալներ տրամադրվել չեն կարող»։

Թե դատախազությունը, «որոշակի անձ» ասելով, ում նկատի ունի, պարզ է, բայց անհասկանալի է, թե ինչու է դատախազը ակտիվ ապօրինի ծագման գույք որոնում միայն Նիկոլ Փաշինյանին ընդդիմացողների շրջանում, այլ ոչ ամենուր, ինչպես պարտավոր է անել՝ լինելով ՀՀ գլխավոր դատախազ:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ