Ներքին 2 տարի առաջ - 23:54 29-09-2023

Ոչ ոք երբեք այնքան իրազեկված չի եղել համալսարանի խնդիրներից, որքան Ռուբեն Վարդանյանը․ Գևորգ Էմին-Տերյան

Գրականագետ Գևորգ Էմին-Տերյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ռուբեն Վարդանյանին ես տեսել եմ երկու անգամ։ Մի անգամ, երբ դեռ ինքը Միացյալ Նահանգներում սովորող ուսանող էր, երկրորդ անգամ՝ անցած տարի։

ԵՊՀ ռեկտոր նշանակված Հ․Հ․-ն խնդրել էր Ռուբեն Վարդանյանին, որ հանդիպի իր հետ։ Դրանից առաջ Հ․Հ․-ն անընդհատ հայտարարում էր, որ Ռուբեն Վարդանյանի և Նուբար Աֆեյանի նման մարդիկ պետք է ընդգրկված լինեն ԵՊՀ հոգաբարձուների խորհրդում, բայց հիմա, բնականաբար, նման բան իրենից չեք լսի։ Ի պատասխան Հ․Հ․-ի խնդրանքի՝ Ռուբեն Վարդանյանը պատասխանել էր, որ իր տեղեկություններով, ԵՊՀ-ում կա մի խումբ, որը պայքարում էր բարեփոխումների ծրագիր իրականացնելու համար, և եթե Հ․Հ․-ն ուզում է իր հետ հանդիպել, ապա ինքը նախ կհանդիպի ընդդիմադիր թիմի հետ, ապա նոր՝ Հ․Հ․-ի։ Կարճ ասած՝ գնացինք իր հետ հանդիպման։ ԵՊՀ խնդիրներից ես խոսել եմ Հայաստանի գրեթե բոլոր շերտերի հետ՝ պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ, մտավորականներ, արվեստագետներ, հասարակ մարդիկ, ոչ ոք երբեք այնքան իրազեկված չի եղել համալսարանի խնդիրներից, նույնիսկ՝ համալսարանի պաշտոնյաները՝ ռեկտորի ժ․պ-ներ, պրոռեկտորներ և այլն, որքան Ռուբեն Վարդանյանը։ Մեր զրույցը տևեց մոտ երկու ժամ։ Ինքը հարցնում էր խնդիրների մասին, մեզ հետ քննարկում էր, թե ինչպես կարելի է դրանք լուծել՝ օրինակներ բերելով աշխարհի առաջատար համալսարաններից և նաև իր դպրոցից։ Նախ՝ լսելու ու խոսելու կարողությունը, ինտելեկտը, բարեկրթությունը, բայց իրոք զարմանալին ուրիշ բան էր՝ պրագմատիզմի ու իդեալիզմի զարմանալի, գուցե անհամատեղելի միասնությունը։ Ես՝ որպես հայ հարուստների հետ մի քիչ շփված մարդ, պետք է ասեմ, որ համեմատության եզր չկար։ Ի դեպ, ասեմ նաև, որ իմ հեռավոր բարեկամն է․ Ռուբեն Վարդանյանը Գևորգ Էմինի զարմիկն է։ Չէիք լսել, չէ՞։

Ես վաղը անպայման մասնակցելու եմ հաջակցություն Ռուբեն Վարդանյանի երթին, որովհետև ինքը Հայաստանին չափազանց պետք է»։

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
22:40 Մեր գյուղում ամենաշատը դաշտերին է վնասը եղել, կոմբայնը չի կարողանա դաշտ մտնել. Վահան Թումասյան
21:43 Երեկվա կարկուտից հետո Շիրակի մարզի Անի համայնքի մի քանի գյուղեր դեռևս հոսանքազրկված են մնում