Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 3 տարի առաջ - 18:00 29-09-2023

Արցախի հայաթափման մեղավորը Նիկոլ Փաշինյանն է ու իր անգրագետների հավաքածու թիմը․  հարցում 

Արցախն արդեն մի քանի օրից կհայաթափվի։ Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը ակտիվ ցեղասպան ռազմական գործողություններ էր սկսել Արցախի դեմ՝ թիրախավորելով խաղաղ բնակավայրերն ու ենթակառուցվածքները, որի հետևանքով ունենք բազմաթիվ զոհեր ու բռնի տեղահանվածներ։ Արդեն մի քանի օր է արցախցիները լքում են իրենց տներն ու տեղափոխվում Հայաստան։

Սեպտեմբերի 29-ի դրությամբ, վերջին տվյալների համաձայն՝ բռնի տեղահանվածների թիվը հասել է շուրջ 93000-ի:

Oragir.News-ը քաղաքացիներից հետաքրքվեց՝ իրենց կարծիքով Արցախի հայաթափման հիմնական մեղավորն ո՞վ է։

Հարցվածներից մի քանիսն ասացին, որ մեղավոր է Հայաստանի իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ինչպես նաև նախկին իշխանությունները։

«Միայն Նիկոլ Փաշինյանն է մեղավոր, իր ասածներն ու արածները պետք է համեմատել, իր դավաճանությունն և Սամվել Բաբայանի մուտքը Հայաստան արդեն հերիք է»,-ասաց քաղաքացիներից մեկը։

Մի կին էլ Արցախի հանձնման մեջ մեղադրեց ժողովրդին, ասելով, որ ժողովուրդը պետք է ազատվեր դավաճան ղեկավարությունից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել