Ներքին 3 տարի առաջ - 14:12 29-09-2023

Հայ դատի ավստրալացի խորհրդարանականների պատվիրակությունն այցելել է ՀՀ

Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի աշխատանքների արդյունքում Հայաստանի ու Արցախի հանրապետությունների շուրջ ստեղծված արտաքին-քաղաքական, անվտանգային և հումանիտար խնիրներին տեղում ծանոթանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Ավստրալիական Միության միջև հարաբերությունների զարգացման հնարավոր ուղիներ նախանշելու նպատակով՝ սեպտեմբերի 25-28-ը Հայաստան է այցելել ավստրալացի խորհրդարանականների պատվիրակություն՝ մասավորապես Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի պատգամավորներ Հուգ ՄըքԴերմոթը, Թիմ Ջեյմսը, Մարկ Քուրը, Մաթ Քրոսը, Սյուզան Չարթերը, Վիկտորիա նահանգի խորհրդարանի պատգամավոր Քիմ Վելսը և Անն-Մարի Հերմանսը։ Պատվիրակության կազմում էին նաեւ ավստրալիացի քաղաքական գործիչներ։ Նրանց ուղեկցել են Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի պատասխանատուները և ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը։

Այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից:

Այցի ընթացքում պատվիրակության անդամները հանդիպումներ են ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի, Հայաստան-Ավստրալիա խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարի հետ։ Սեպտեմբերի 26-27-ին պատվիրակությունն այցելել է Սյունիք, մասնավորապես Գորիսում ծանոթացել Արցախից բռնի տեղափոխված մեր հայրենակիցների վիճակին։

Պատվիրակությունը Հայաստանում Արցախի պատկան մարմիններին է փոխանցել հումանիտար օգնություն, որը գոյացել էր Հայ օգնության միության Ավստրալիայի շրջանային միավորի և Ռեյդ քաղաքի ղեկավարի համայնքային նվիրատվության միջոցներով։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
20:05 Արսեն Գևորգյանի մահը դարձավ անչափ ցավալի կnրուստ․ պատասխանատուները չեն կարողանալու խուսափել պատժից
19:47 Ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզում․ մասնակիցների թվում են մայրն ու որդին՝ մի կողմից, 87-ամյա պապիկը որդիների և թոռան հետ՝ մյուս կողմից
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
22:26 ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի՝ Հ1-ի եթերում արտահայտած «ֆանտաստիկ» ստերին կանդրադառնամ մի փոքր ուշ. Դավիթ Ղազինյան
18:24 Արտառոց դեպք՝ Էջմիածնում. քոլեջի ուսանողուհին դանակով հարվածել է ավագ դպրոցի աշակերտուհուն
21:42 Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին