Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 17:28 28-09-2023

Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Չինաստանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանում Չինաստանի դեսպանատուն՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրման 74-ամյակի կապակցությամբ, հայտնում են նախագահաի աշխատակազմի մամուլի ծառայությունից։
Հաղորդագրությունում նշված է․

«Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպան Ֆան Յոնին և ի դեմս նրա՝ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով հաջողություն ու ամենայն բարիք:

Նախագահը գրառում է կատարել դեսպանատան պատվավոր հյուրերի մատյանում, որից հետո առանձնազրույց ունեցել դեսպանի հետ»:

Ամենից շատ դիտված