Ներքին 3 տարի առաջ - 22:54 27-09-2023

Այս կիրակի Արամ Ա-ն զորակցական աղոթք կմատուցի

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը առցանց հանդիպում է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության թեմակալ առաջնորդներիհետ: Այս մասին հայտնում են Կիլիկիայի կաթողիկոսարանից:

Հանդիպման օրակարգի գլխավոր հարցը Արցախի ժողովրդին զորակցությունն էր:

Նորին Ս. Օծությունը թելադրել է առաջնորդներին եւ թեմի իշխանություններին

Ա) Առաջիկայ Կիրակի, 1 Հոկտեմբերը նկատել Արցախի զօրակցության օր՝ հոգեհանգիստ կատարելով Արցախի նահատակների հոգիների, ինչպես նաեւ աղոթել հիվանդների շուտափույթ ապաքինման եւ ընդհանրապես տագնապի մեջ գտնվող մեր զավակների բարօրութեան համար:

Բ) Գործնապես մասնակից դառնալ ի խնդիր Արցախի մեր ժողովրդին անվտանգության եւ իրավունքների պաշտպանության տեղի ունենալիք ցոյցերի եւ հրապարակային այլ նախաձեռնություններին:

Գ) Օժանդակել Արցախի մեր զավակներին ընկերային-տնտեսական կարիքներին՝ թէ՛ Արցախի եւ թե Հայաստանի մեջ:

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան