Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 17:43 27-09-2023

Սամվել Բաբայանը իբր Բաքվի սարսափն էր, բայց հանգիստ անցնում, գալիս է այս իրավիճակում. Զոհրաբյան

Սամվել Բաբայանը, այն հայտնի «կամանդույուշչին», այն, որ ադրբեջանցիների ահն ու սարսափն էր, որ ըստ արցախցիների՝ տարիներ շարունակ տեռորի օրենքներն էին գործում Արցախում, վերջերս լրատվամիջոցներին ասել էր, եթե Արցախից դուրս գա՝ ապա վերջին մարդը կլինի։ Բայց նա իր ասածով՝ «սպարտիվկայով», հանգիստ, սակայն ըստ լրատվամիջոցների՝ տարօրինակ կերպարանափոխված դուրս է եկել: Այս մասին այսօր դաարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Նաիրա Զոհրաբյանը։

«Ընդունեք իր վերսիան, նա ըստ էության չի թաքցրել, որ առանց Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ համաձայնեցնելու, ինքն ադրբեջանական կողմի հետ հարցեր է քննարկել։ Սամվել Բաբայանը «սպարտիվկայով» հանգիստ գալիս է Երևան, Հանրայինում բերանը բաց, լայն ժպտալով, սա այն ժամանակ, երբ Արցախում արմագեդոն է, 21-րդ դարում լանչ որոճացող միջազգային հանրության աչքի առաջ ցեղասպանություն է տեղի ունենում։ Սամվել Բաբայանը փորձում է այս ցեղասպանությունը բարդել Արցախի նորընտիր իշխանության և ՀՀ նախկին իշխանության վրա»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Նաիրա Զոհրաբյանը նաև նշեց, որ Սամվել Բաբայանը պետական միջոցներով սնվող Հանրայինի եթերից հայտարարում է, որ առանց Արցախի նախագահի՝ տեսակետներ է փոխանցել, բանակցել Ադրբեջանի հետ, բայց բերման չի ենթարկվում․ «Բայց երեք ժամ առաջ նույն կամուրջը հանգիստ անցնող Ռուբեն Վարդանյանը կալանավորվում է»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը