Ուղիղ եթեր
Ներքին Արտաքին 3 տարի առաջ - 19:00 25-09-2023

Նոր պատերազմի վտանգը բավականին մեծ է. Թուրքիան և Ադրբեջանը էքստերիտորիալ միջանցք են պահանջում. թյուրքագետ

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Oragir.News-ը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդղանն այսօր՝ սեպտեմբերի 25-ին, կայցելի Նախիջևան, որտեղ հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և կքննարկի Արցախի նկատմամբ իրականացված վերջին ագրեսիայի մանրամասները։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկու երկրների ղեկավարները կքննարկեն նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցը, իսկ Էրդողանն այս թեմայով կարևոր հայտարարությամբ հանդես կգա։

Oragir.News-ի հետ զրույցում թյուրքագետ Նելլի Մինասյանը նշեց, որ Արցախում տեղի ունեցած վերջին պատերազմի ժամանակ Թուրքիան արդեն իսկ իր մեսիջները ուղարկեց Հայաստանին՝ դրան ավելացրած նաև ՄԱԿ-ի ամբիոնից Էրդողանի ելույթը։ Մինասյանի խոսքով՝ Թուրքիայի խնդիրը և գերակա նպատակը հանդիսանում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»։

Հարցին, թե Նախիջևանում Էրդողանն ինչպիսի հայտարարությամբ կարող է հանդես գալ՝ մեր զրուցակիցը պատասխանեց, որ վերջինս ամբողջ խնդիրը միջանցքի շուրջ կտանի, որովհետև իրենք այնքան լուրջ են վերաբերվում այդ հարցին, որ պետության ղեկավարը ՄԱԿ-ի ամբիոնից այդ հարցով ելույթ է ունենում, անթաքույց կերպով տարածքային հավակնություններ ցուցաբերում մեկ այլ պետության նկատմամբ և, ըստ էության, ոչ մի արձագանքի չի արժանանում։ Թյուրքագետը նշեց, որ Էրդողանը կխոսի նաև իրենց կողմից շատ բարձրաձայնվող խաղաղության և անվտանգության հարցերի վերաբերյալ՝ բնականաբար աջակցություն հայտնելով Ադրբեջանին։

«Այստեղ շատ կարևոր է նաև երկու խոշոր նախագծերի հետ կապված նրանց (Էրդողանի և Ալիևի-խմբ.) հանդիպումը. խոսքը Իգդիր-Նախիջևան գազատարի մասին է, որի մի մասը ենթադրում եմ, որ պետք է անցնի Հայաստանի տարածքով, իսկ մյուսը՝ ռազմական նշանակության օբյեկտների բացումն է, որն, անշուշտ միայն Հայաստանին չի վերաբերում»,- կարծում է նա։

Անդրադառնալով Էրդողանի այցից հետո արդեն Հայաստանի դեմ նոր էսկալացիայի հնարավորությանը՝ Նելլի Մինասյանն ընդգծեց, որ նոր էսկալացիայի, անգամ պատերազմի վտանգը բավականին մեծ է, որովհետև Թուրքիան և Ադրբեջանը իրենց առաջ խնդիրներ են դրել, պարբերաբար խոսում են դրանց մասին, իսկ հայկական կողմը հանդես է գալիս ոչ միջանցքային տրամբանությամբ։ «Ընդհանրապես ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակի պայմաններում ես կարծում եմ մեծ է հնարավորությունը, որ այդպիսի գայթակղության կարող են գնալ այդ երկու երկրները, բայց այս դեպքում խնդիրները լրիվ ուրիշ հարթության մեջ կքննարկվեն՝ կապված ոչ միայն Հայաստանի ինքնիշխան տարածքի, այլ նաև տարածաշրջանային խնդիրների հետ»,- նշեց նա։

Թյուրքագետը նաև ընդգծեց, որ խոսքն արտատարածքային միջանցքի մասին է։ Նա հիշեցրեց, որ հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է ճանապարհներ տրամադրել՝ թե՛ երկաթուղիների, թե՛ ավտոմայրուղիների, և թե՛ խողովակաշարերի անցկացման համար, սակայն նրանք (Թուրքիա և Ադրբեջանի-խմբ) էքստերիտորիալ միջանցք են ցանկանում, որտեղ իրենք ազդեցություն կունենան, և ամբողջ պայքարը հենց սրա համար է։ Մինասյանը ուշադրություն հրավիրեց այն բանին, որ այստեղ կան նաև հստակ ռազմավարական մոտեցումներ, որովհետև եթե այդ ենթակառուցվածքներն անցնեն Հայաստանի տարածքով, ապա ՀՀ-ն, ըստ էության, կմտնի այդ բոլոր զարկերակների մեջ և հետագայում բնականոն զարգացում կունենա, ինչը այդ երկրներին ձեռնտու չէ, և իրենք ամեն կերպ կփորձեն դա թույլ չտալ՝ Հայաստանին կրկին տանելով մեկուսացման, ինչպես դա արել են նախորդ տասնամյակների ընթացքում։

Նելլի Մինասյանը հավելեց, որ «Զանգեզուրի միջանցքը» Թուրքիայի համար կարևոր է նաև թյուրքական ինտեգրացիայի համատեքստում։
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան