Ներքին Միտք 3 տարի առաջ - 21:55 23-09-2023

ԵՊՀ-ն պաշտոնապես միանում է իշխանափոխության համար պայքարին․ Կարեն Հեքիմյան

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ԵՊՀ-ն պաշտոնապես միանում է իշխանափոխության համար պայքարին»:

Այսօր hraparak.am-ը հոդված էր հրապարակել, որում առկա են մի շարք հետաքրքիր տեղեկություններ: Օրինակ` «բուհերի ռեկտորատները ամեն ինչ անում են այս պայքարը ճնշելու համար. սպառնում են, զգուշացնում և այլն», «ԵՊՀ ՔՊ-ական ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն ավելի հեռուն է գնացել, հայտարարել է, որ գործադուլ անող աշխատողների և դասերը չիրականացրած դասախոսների բոլոր բացակաները դրվելու են, այդ օրերի համար նրանց աշխատավարձերից պահումներ են անելու և դեկտեմբերին էլ 13-րդ աշխատավարձ չեն տալու: Եթե դա շարունակվի, կարող են նաև համալսարանից հեռացվել: Իսկ այն ուսանողները, որոնք դասադուլ են անում, կրթաթոշակներից կարող են զրկվել, և թույլ չեն տալու, որ անվճար տեղերի մրցույթներին մասնակցեն: Նույնիսկ կարող են հրահանգ իջեցնել դեկաններին` այդ ուսանողներին քննությունների ժամանակ քննել ամենախիստ ձևով, չնշանակել և դուրս թողնել համալսարանից»:

ԵՊՀ-ն ամեն ինչ հերքում է:
Ասում է «ամբողջությամբ սուտ է և չի համապատասխանում իրականությանը»:

Եվ, եթե hraparak.am-ը սխալ է, իսկ ԵՊՀ-ն ճիշտ, ապա տրամաբանորեն ստացվում է, որ «ԵՊՀ-ն ամեն գնով խրախուսում է պայքարը, վերջինիս այսրոպեական ռեկտոր Հ.Հ-ն ՔՊ-ական չէ, հեռուն չի գնացել, հայտարարել է, որ գործադուլավորներին բացակա չի դրվելու, գործադուլի օրերի համար վերջիններս պարգևավճար են ստանալու և 14-րդ աշխատավարձ, նրանց նաև պաշտոնի բարձրացում է սպասվում, իսկ դասադուլավոր ուսանողներին ամենաբարձր գնահատականներ է նշանակվելու, ԵՊՀ-ն էքստեռն կարգով ավարտելու հնարավորություն է ընձեռնվելու»:

Շնորհավորում եմ: Շնորհակալություն եմ հայտնում hraparak.am-ին, քանզի կայքի շնորհիվ «ԵՊՀ-ն պաշտոնապես միացավ իշխանափոխության համար ծավալված շարժմանը, իսկ ՔՊ-ից մեկ անդամ պակասեց»:

ՀԳ. hraparak.am-ի փոխարեն մեծ սիրով ամեն ինչ կհերքեի:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը