Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 20:59 23-09-2023

Ի տարբերություն իշխանության` Եկեղեցին չի համակերպվի այն մտքին, որ Արցախն ադրբեջանական է․ Արշակ Սրբազան

«Ի՞նչ են անում իշխանությունները աղետները կանխելու համար, ուղղակի վեր են կենում ու հայտարարում, թե այսօր Արցախի հայության կյանքին այս րոպեին սպառնացող վտանգ չկա՞։ Դուք երևի տեսաք հայտնի անձի հարցազրույցը, որտեղ ասում է՝ այս պահին Արցախի հայության կյանքին սպառնցող անմիջական վտանգ չկա։ Ուզում եմ հարցնել՝ ի՞նչ գտես, ի՞նչ գիտես, որ չկա, երբ տակավին գոյություն ունեն հազարավոր անհետ կորածներ։ Մենք մինչև հիմա չգիտենք ինչքան կորուստ ունենք, գյուղեր կան, որոնց բնակիչների վերաբերյալ բացարձակ տեղեկություն չունենք, ի՞նչ գիտենք իրենց կյանքին վտանգ սպառնում է, թե ոչ, ո՞ւմ ջրաղացին ենք մենք ջուր լցնում։ Հիմա էս վիճակում մարդիկ ինչպե՞ս կառավարեն հույզերը»: Այս մասին այսօր Շողակաթ հեռուստաընկերության եթերում ասել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը:

«Այս իշխանությունները վերջապես պետք է սթափվեն, իրենց ղեկավարի ղեկավարությամբ և թողնեն հանգիստ այս ժողովրդին։ Դա հենց ավետարանից է, չար գործողություններով աչքի ընկնող մարդու հեռանալը։

Գնացել են ոճրագործության, և Արցախը թե՛ դե ֆակտո, թե՛ դե յուրե դարձրել են ադրբեջանական, և դա ճանաչել է Հայաստանի իշխանությունը։ Այն մարդիկ, որ ամուր կպած են այդ հողին, երբեք չեն համաձայնելու, որ Արցախը կլինելու է ադրբեջանական։ Երբեք չեն համաձայնելու, և պետք է այդ ուղղությամբ աշխատել։ Եկեղեցին երբեք չի կարող համակերպվել այդ իրողության հետ, թե Արցախն ադրբեջանական է։ Բայց եկեք ու տեսեք, որ այն անձինք, որոնք այսօր ներկայացնում են ՀՀ-ն, ճի՛տ հակառակը, չեն կարող պատկերացնել, որ Արցախը լինելու է հայկական։ Այս պայմանների մեջ միակ բանը, որ պետք է անել, պետք է ձերբազատվել այս մարդկանցից, որպեսզի գան այն մարդիկ, որոնք ակնհայտորեն պատրաստ են պաշտպանելու Հայաստանի ազգային շահերը»,- ասել է սրբազանը։

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի խոսքով՝ պետք է հասկանալ, թե իշխանությունը, իրավապահ համակարգն ինչ գիտակցություն են դրսևորում․ «Վերջ ի վերջո պետք է հասկանալ՝ այս երկրում իշխանություններ գոյություն ունե՞ն։ Այս երկրում ոստիկանությունը գոյություն ունի միայն նրա համար, որ այլախոհությո՞ւնը ճնշի, թե՞ ոստիկանությունը, իրավապահ համակարգը պետք է որոշակիորեն կոչված լինի նախ գույքագրելու, ֆիքսելու այն բոլոր անձերին, ուժերին, որ վնասում են քո ինքնությանը, քո ազգային պետություն կերտելու գաղափարն աղճատում են, խոչընդոտում են։ Քանի դեռ իրավապահ համակարգը, պետությունը, իշխանություններն այս գիտակցությունը չեն դրսևորելու, եկեղեցին իր ներքին ռեսուրսներով չի կարող հասարակական բոլոր պրոցեսները վերահսկել և համարժեք արձագանքել։ Ուղղակի չունի այդ գործիքը»,- «Շողակաթ» հեռուստաընկերության եթերում ասել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել