Ներքին 3 տարի առաջ - 18:08 22-09-2023

Սյունիքի մարզպետը Իսպանիայի դեսպանի հետ խոսել է Արցախում ստեղծված իրավիճակի մասին

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսին և Իսպանիայի դեսպանության Երևանի գրասենյակի գործերի ժամանակավոր հավատարմատար Քրիստինա Կոնեսա Սանչոյին։

Մարզպետը շնորհակալություն է հայտնել դեսպանին այս դժվարին օրերին Սյունիք այցելելու համար։

Դիվանագետը նշել է, որ եկել են Սյունիք՝ իրենց աջակցությունն արտահայտելու, ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքին ծանոթանալու, նաև իսպանական կողմի օժանդակությամբ «Հայկական Կարիտասի» կողմից սահմանամերձ բնակավայրերում իրականացվող ծրագրի դիտարկման համար։

Պատասխանելով Մարկոս Գոմես Մարտինեսին հետաքրքրող հարցերին՝ Ռոբերտ Ղուկասյանը ներկայացրել է Սյունիքի տնտեսության կառուցվածքը, հիմնական զարգացած ճյուղերն ու խնդիրները։

Առանձին անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին և դրան արձագանքելու Սյունիքի պատրաստակամությանը․ մարզպետը հայտնել է, որ անհրաժեշտության դեպքում Սյունիքը պատրաստ է ընդունելու ու հյուրընկալելու այնտեղի բնակիչներին և այդ առումով աջակցել մարդասիրական խնդիրների լուծմանն ուղղված գործողություններին։

Իսպանիայի դեսպանը խոսել է նաև տնտեսության այն ճյուղերի մասին, որոնք կարող են ներդրումային հետաքրքրություն ներկայացնել իսպանացի գործարարների համար՝ խոստանալով նրանց դեպի Սյունիք ուղղորդել։

Քննարկվել են երկուստեք համագործակցության խորացման ու հետագա համատեղ աշխատանքի հետ կապված մի շարք հարցեր ևս։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում