Մամուլ 2 տարի առաջ - 08:18 22-09-2023

ՔՊ-ականներն ընդհատակ են անցել. ահ ու սարսափ է տիրում․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Արցախի հարցով բանակցություններն ամբողջովին տապալելուց եւ Արցախը վերջնական հանձնելուց հետո ՔՊ-ականներն ընդհատակ են անցել: Չկան ո’չ ԱԺ-ում, ո’չ իրենց նախընտրական շտաբներում, ո’չ էլ վարչության նիստեր են անում:

Նիկոլ Փաշինյանը երբեմն ուղիղ եթեր է մտնում, փորձում է ինչ-որ արդարացումներ բերել Արցախի հարցը ձախողելու համար, իսկ ՔՊ-ականներն էլ սահմանափակվում են միայն ինքնիշխանության պահպանման մասին պաթետիկ գրառումներ անելով:

Ինչպես Նիկոլ Փաշինյանին եւ իր մյուս թիմակիցներին է բնորոշ, ցանկացած փոքր վտանգ զգալու դեպքում անհետանում են, մտնում ապահով վայրեր:

Իշխանականներն այնքան են վախեցած, որ երեկ՝ Հայաստանի անկախության օրն անգամ չհամարձակվեցին Եռաբլուր ոտք դնել.
«խիզախել» էին գնալ միայն տարեց ՔՊ-ականները՝ Հովիկ Աղազարյանը եւ Հակոբ Ասլանյանը, որոնք մեր քաղաքացիների ցասումին արժանացան, անգամ ապտակ ստացան ու հեռացվեցին Եռաբլուրից:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ ներսում իսկապես ահ ու սարսափ է տիրում, իշխանականներից շատերն անգամ վախենում են տանից դուրս գալ:

Իրականում ՔՊ-ականները լավ գիտակցում են, որ շատ վտանգավոր է այս գերլարված իրավիճակում հանրության մեջ դուրս գալը, այն էլ՝ վշտի մեջ գտնվող որդեկորույս ծնողների, բայց կարծել են, թե հանրությունը որեւէ հատուկ վերաբերմունք չունի Աղազարյանի եւ Ասլանյանի նկատմամբ, ուստի ուղարկել են նրանց «առաջնագիծ», իսկ վերջիններս ձախողեցին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար