Ներքին 2 տարի առաջ - 20:31 21-09-2023

Տնտեսագիտական համալսարանի պրոֆեսորը և ռեկտորի մայրը փառաբանում է Փաշինյանին

Տնտեսագիտական համալսարանի պրոֆեսորներից մեկը՝ Զոյա Թադևոսյանը, որ ներկայիս ռեկտորի մայրն է, ֆեյսբուքյան իր էջում ջերմ պաշտպանական ճառ է գրել Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության մասին։

Համալսարանի պրոֆեսորը Փաշինյանին համարում է եզակի տղամարդ, ով «ղարաբաղցի-ալբանացիների երախից պոկեց մեր երկիրը»։

Զարմանալիորեն կինն իր գրառմամբ Արցախը հանձնելու մեջ մեղադրում է Դաշնակցությանը, որն իբրև թե սադրում է Արդբեջանին՝ հարձակվելու նաև Հայաստանի վրա։

Հարց սույն պրոֆեսորին․ ի՞նչ լծակներ ունի Դաշնակցությունը՝ նման քայլեր ձեռնարկելու համար, արդյոք նրա՞նք են տապալել ՀՀ միջազգային դիվանագիտությունը, նրա՞նք են Ադրբեջանի հետ խաղաղության դարաշրջան բացել։

Զոյա Թադևոսյանի գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Դե՛, հիմա գնացե՛ք, փառք տվեք Աստծուն, որ Հայաստանում գտնվեց մեկ, եզակի տղամադ, ով ղարաբաղցի-ալբանացիների երախից պոկեց մեր երկիրը:

Չհամարձակվե՛ք այլևս, ձեր լիրիկական պոռոտախոսությամբ կեղծ հայրենասիրություն, մարդասիրություն քարոզել, զզվում եմ ձեր բթացած երեսպաշտությունից:

Կուրացել ու խլացել եք, ակնհայտ դավաճանական փաստերն անգամ լղոզում եք կեղծ հայրենասիրական պաթոսով, լացակումած ճոռոմաբանությամբ, արցունքակալած աչքերով չեք էլ նկատում, որ դաշնակը հանձնում է Արցախը՝ միաժամանակ սադրելով Ադրբեջանին հարձակվելու Հայաստանի վրա: Ներսի խուժանն էլ, ալբանացու պամպերսագետները, հարձակում են գործում մեր պետականության ու պետական այրերի վրա:

Գնացե՛ք ու աղոթե՛ք Նիկոլի առողջության և արևշատության համար, ա՛յ հարթուղեղ, խառնակիչ կենդանիներ, որ մինչև հիմա ազատության մեջ եք: Դուք արժանի չեք լույսին և ազատությանը»։



Ավելի վաղ սույն կինը ևս մեկ գրառում էր արռլ, ապա հեռացրել է այն, որտեղ դավաճանի պիտակ էր տվել Արցախի նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանին։


Սույն պրոֆեսորը, սակայն, դեռ իր աղջկա՝ ռեկտոր նշանակվելուց առաջ իշխանությունների հանդեպ բոլորովին այլ վերաբերմունք ուներ։ Պատերազմից հետո իր ֆեյսբուքյան էջում նա կոշտ դիրքորոշում էր հայտնում իշխանությունների նկատմամբ։



Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան