Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 11:47 21-09-2023

Կարծում եմ՝ Արցախի ժողովրդի կեսից ավելին ցանկանալու է գալ Հայաստան. Սեյրան Օհանյան

Այդ փաստաթղթում ամեն ինչ ասվելու է և դրանով որոշվելու է Արցախում մեր հայ բնակչության ճակատագիրը, «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Եվլախում այս պահին անցկացվող բանակցություններին, ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Նրա խոսքով՝ այսօր շատ մարդիկ կան, ովքեր քննադատում են Արցախի իշխանություններին այդ փաստաթղթի ստորագրման հետ կապված, սակայն ոչ ոք իրավունք չունի դա անելու.«Այսօր Հայաստանի իշխանությունները Արցախին թողել են միայնակ և միայնակ դեմ առ դեմ գտնվելով Ադրբեջանի իշխանությունների դեմ, հիմա այսօր իրենք բանակցելու են։ Կարծում եմ, որ Արցախի ժողովրդի կեսից ավելին ցանկանալու է գալ Հայաստան։ Ոչ ոքի չես կարող կտրել իր հողից, մի մասն էլ կարող է այնտեղ մնալ»։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո