Արցախում 35 ժամ է՝ կենսական նշանակության ենթակառուցվածքի գործունեությունը խաթարվել է
copy image url

Արցախում 35 ժամ է՝ կենսական նշանակության ենթակառուցվածքի գործունեությունը խաթարվել է

Ներքին 1 տարի առաջ - 01:15 21-09-2023
Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հայտնում է, որ Ադրբեջանի ահաբեկչության պատճառով արդեն 35 ժամ է՝ կենսական նշանակության ենթակառուցվածքի գործունեությունը խաթարվել է՝ ողջ բնակչությանը զրկելով էլեկտրաէներգիայի, ինտերնետի և բջջային կապի հասանելիությունից։

«Մարդիկ չեն կարողանում եփել, տաքացնել կամ լիցքավորել իրենց գաջեթները՝ միաժամանակ մնալով սառը նկուղներում՝ անվտանգության մշտական նկատառումներից ելնելով»,- գրել է նա։