Ամենակարևոր հարցն այն է, որ ՌԴ-ն ապահովի ԼՂ հայերի` իրենց տներում ապրելու իրավունքը․ Նիկոլ Փաշինյան
copy image url

Ամենակարևոր հարցն այն է, որ ՌԴ-ն ապահովի ԼՂ հայերի` իրենց տներում ապրելու իրավունքը․ Նիկոլ Փաշինյան

Ներքին 1 տարի առաջ - 15:03 20-09-2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է՝ Հայաստանը Լեռնային Ղարաբաղում բանակ չունի։

«Ենթադրվում է, որ խաղաղապահներն ամբողջությամբ ու առանց վերապահումների ընդունել են ԼՂ հայության անվտանգության ապահովման ամբողջական պարտավորությունը, ինչով պիտի լիարժեք պայմաններ ապահովեն։

ՀՀ-ի հետ կապ չունեցող տեքստում ՀՀ-ի անունը հիշատակելը արդարացնում է իմ երեկվա վարկածը, որ ադրբեջանական այս ագրեսիայի հիմնական նպատակներից մեկը ՀՀ-ին ռազմական գործողությունների մեջ ներքաշելն է»,- նշեց նա։

Նա նշեց, որ խաղաղապահները ամբողջությամբ ընդունել են Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովումը։

Փաշինյանը հույս է հայտնել, որ ՌԴ զորախումբը կկատարի իր պարտականությունները։

«Ըստ իմ վերջին տեղեկատվության, ռազմական գործողությունների ինտենսիվությունը կտրուկ նվազել է, բայց չեմ կարող ասել, որ զրոյացել է։

Մենք հույս ունենք, որ ռազմական էսկալացիան չի շարունակվի։ Հիմա ամենակարևոր հարցն այն է, որ ՌԴ-ն ապահովի ԼՂ հայերի` իրենց տներում ապրելու իրավունքը»,- եզրափակեց վարչապետը։