Ներքին 3 տարի առաջ - 10:04 20-09-2023

Սոցցանցերում բռնության կոչերի համար ևս մեկ անձի ձերբակալելու որոշում է կայացվել. ՀՀ ՔԿ

Սոցցանցերում հրապարակայնորեն բռնության կոչեր հնչեցնելու կասկածանքով ֆեյսբուքյան օգտատեր Վահան Լորեցյանին ձերբակալելու որոշում է կայացվել։ Տեղեկությունը հայտում է ՀՀ քննչական կոմիտեն։
Նշվում է, որ ՀՀ կառավարության շենքի դիմաց սեպտեմբերի 19-ին տեղի ունեցող հավաքի վերաբերյալ ֆեյսբուքյան օգտատեր «Վահան Լորեցյան» անունով էջում առերևույթ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր պարունակող գրառումներ են կատարվել։

«Սաղդ հրապարակ, վերից վար սաղին ջարդել… Կազմակերպել ոտքի: Այս պահից լցվել հրապարակում: Դրանց ռադ անել…»,- գրել է օգտատերը։

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի (հրապարակայնորեն բռնության կոչեր հնչեցնելը) հատկանիշներով, որի շրջանակում որոշվել է ձերբակալել Վահան Լորեցյանին։

Կատարվում է նախաքննություն։ Միջոցներ են ձեռնարկվում են նշված անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են hանձնարարություններ:

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց