Մամուլ 3 տարի առաջ - 08:35 20-09-2023

Հռոմի ստատուտն ԱԺ-ում փորձաքննության են ենթարկել․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հռոմի ստատուտը, որը ՀՀ կառավարությունն ուղարկել է Ազգային ժողով՝ վավերացման, վարչություններում փորձաքննության է ենթարկվել։ Նախ նշենք, որ խորհրդարանում այս նախագծի հիմնական զեկուցողը լինելու է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իրավական փորձաքննության տեսանկյունից խնդրահարույց նորմեր չեն հայտնաբերվել, սակայն նշվել է, որ միջազգային պայմանագրի վավերացման նպատակահարմարության մասին տեղեկանքը նախագծին կից ներկայացված չէ։

Միաժամանակ նշված է, թե միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մեջ կիրառված են մի շարք հասկացություններ եւ եզրույթներ, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ կերպ են ձեւակերպված կամ սահմանված։ Մյուս փորձաքննության արդյունքների հետ կապված դիտողություններ չեն եղել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ

Ձեզ գուցե հետաքրքրի