Մամուլ 3 տարի առաջ - 08:22 20-09-2023

Փաշինյանը խնդիր է դրել՝ բացահայտելու քվեարկությանը չգնացած «դասալիք» պաշտոնյաներին․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ընտրությունների հաջորդ օրը ՔՊ վարչության նիստն անցել է ծանր մթնոլորտում։ Տարբեր սցենարներ են քննարկել՝ ինչպես փրկել իրավիճակը: Ինչպես արեցին Գյումրիում, Վանաձորում եւ այլուր, որտեղ մարդկանց բերդ նստեցնելով, տեռորի ենթարկելով, նոր ընտրություններ նշանակելով, պաշտոն տալով` խլեցին քաղաքապետի պաշտոնը։ Առաջին տարբերակ են դիտարկել վերահաշվարկը՝ ՔՊ-ի կամ Արամ Սարգսյանի «Հանրապետության» օգտին 1 մանդատ գողանալու ձեւով: Երկրորդը՝ մարդագողություն, եւ ամենահավանականը համարվել է «Հանրային ձայնից» ավագանու անդամ հավաքագրելը:

Ինչպես հայտնի է, առաջին համար Արտակ Գալստյանը եւ նրա հետ փոխկապակցված տարբեր անձինք կալանավորված են: Նաեւ կան տեղեկություններ, որ Գալստյանի եւ Ղուկասյանի հարաբերություններն այնքան էլ լավ չեն, ուստի ԱԱԾ-ն աշխատանքներ պետք է տանի Գալստյանի հետ եւ գործարքի գնա: Երրորդ սցենարը նոր ընտրություններն են, որը կարող է երկակի էֆեկտ ունենալ` ինչպես հաջողություն բերել, այնպես էլ ձախողումն ավելի ցայտուն դարձնել:

Փորձել են նաեւ իրենց պարտության համար մեղավորներ կարգել եւ պատճառները հասկանալ: Գերիշխող է եղել այն մխիթարություն-փաստարկը, որ ընտրողն իրենց խաբել է, հատկապես՝ պետական ապարատի աշխատողները, որոնք կա՛մ չեն մասնակցել, կա՛մ այլ ուժերի են ընտրել։ Բայց ամենաուշագրավն այն է, որ նույնիսկ յուրայիններից շատերը, պաշտոնատար անձինք չեն մասնակցել քվեարկությանը։ Փաշինյանը տեղեկացրել է, որ հարցում են անելու ԿԸՀ եւ բացահայտելու են բոլոր «դասալիք» պաշտոնյաներին, որոնք չեն աջակցել իրենց` չեն գնացել քվեարկության, եւ պատժելու են»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ