Երևանը պահանջել է ՄԻԵԴ-ից կիրառել ընդդեմ Բաքվի միջանկյալ միջոց
copy image url

Երևանը պահանջել է ՄԻԵԴ-ից կիրառել ընդդեմ Բաքվի միջանկյալ միջոց

Ներքին 1 տարի առաջ - 00:33 20-09-2023
Քիչ առաջ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան այսօր Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով քաղաքացիական բնակչության իրավունքներին սպառնացող անդառնալի կորուստը կանխելու նպատակով միջանկյալ միջոց կիրառելու պահանջով։

Մասնավորապես, պահանջվել է պարտավորեցնել Ադրբեջանին դադարեցնել զինված ուժերի կողմից բոլոր քաղաքացիական օբյեկտների, բնակավայրերի և բնակչության թիրախավորումը։