Ներքին 2 տարի առաջ - 19:10 19-09-2023

Արցախում վիրավորված ինը երեխաներից երեքը ծանր վիճակում են

Արցախում վիրավորված ինը երեխաներից երեքը ծանր վիճակում են։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրային հեռուստատեսությունը։

Երեխաներից մեկը վիրահատարանում է՝ ներքին արյունահոսություն ախտորոշմամբ, մեկ երեխա արդեն վիրահատվել է՝ կրծքավանդակի թափանցող բեկորային վնասվածքով, ևս մեկ երեխա՝ ծանր գանգուղեղային վնասվածքով, պատրաստվում է վիրահատության։