Ներքին 2 տարի առաջ - 16:36 19-09-2023

Ադրբեջանական զինուժը դիրքային առաջխաղացման փորձեր է ձեռնարկում. Արցախի ՊՆ

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները շարունակում են տարբեր զինատեսակներից կրակ արձակել շփման գծի երկայնքով։ Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։

«Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ձեռնարկում են նաև դիրքային առաջխաղացման փորձեր։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը ձեռնարկում է պաշտպանողական բնույթի միջոցառումներ»,- ասված է հաղորդագրությունում։

Ձեզ գուցե հետաքրքրի